Աշխարհ

ԼՂ հակամարտության գոտի են մեկնել ահաբեկչական կազմակերպությունների գրոհայիններ. ՌԴ արտաքին հետախուզության ծառայության պետ

ԼՂ հակամարտության գոտի են մեկնել ահաբեկչական կազմակերպությունների գրոհայիններ. ՌԴ արտաքին հետախուզության ծառայության պետ

Անդրկովկասը կարող է դառնալ հարյուրավոր ահաբեկիչների համար նոր ցատկահարթակ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են ձգվել ահաբեկչական կազմակերպությունների գրոհայիններ։ Նման հայտարարություն է արել ՌԴ արտաքին հետախուզության ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը։

Հետախուզության տվյալներով՝ հակամարտության գոտի են բերվում մասնավորապես «Ջեբհաթ ան Նուսրա»-ի, «Ֆիրքաթ Ալ Համզան»-ի, «Սուլթան Մուրադ»-ի, ինչպես նաեւ ծայրահեղական քրդական խմբավորումների վարձկաններ, – նշված է տարածված հայտարարությունում:

Նարիշկինն ընդգծել է, որ խոսքը հարյուրավոր եւ նույնիսկ հազարավոր արմատականների մասին է:

Կիսվել էջում