Շոու-բիզնեսՏեսանյութ

Լիլիթ Հովհաննիսյանը պատրաստվում է մայրանալ

Լիլիթ Հովհաննիսյանը պատրաստվում է մայրանալ

Starnews.am-ը գրում է․ Օրերս անդրադարձել էինք այն թեմային, որ Լիլիթ Հովհաննիսյանն անհետացել է: Երգչուհու Instagram-ի վերջին գրառումն օգոստոսին է եղել, նույն պասիվ վիճակն է նաև Youtube-յան ալիքում և ֆեյսբուքում:

Հիշեցնենք, որ մինչ այդ Լիլիթ Հովհաննիսյանը համարվում էր ամենաակտիվ երգչուհիներից, երկար չէր սպասեցնում իր նոր տեսահոլովակներին:

Պատերազմից հետո տեղեկացանք, որ Լիլիթ Հովհաննիսյանը նաև անձնական կորուստ է ունեցել. մահացել է երգչուհու հայրը, ըստ տեղեկությունների՝ մահվան պատճառը համավարակն էր:

Լիլիթ Հովհաննիսյան

Starnews.am-ին հաջողվել է պարզել, որ այս երկարատև լռության պատճառն անձնական կորուստն է: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երգչուհին պատրաստվում է մայրանալ, ավելին՝ շուտով կփորձենք նաև հրապարակել լուսանկարներ նոր կարգավիճակում գտնվող Լիլիթից:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով