Մամուլ

Լեոնիդս նայեց ինձ, ասաց՝ մամ, ես քեզ շատ եմ սիրում, մի քանի խոսք ասաց ու մահացավ․ պայթյունից զոհված Լեոնիդը տան միակ որդին էր

Լեոնիդս նայեց ինձ, ասաց՝ մամ, ես քեզ շատ եմ սիրում, մի քանի խոսք ասաց ու մահացավ․ պայթյունից զոհված Լեոնիդը տան միակ որդին էր

«Միակ որդիս՝ Լեոնիդ Բեգլարյանը, զոհվեց բենզինի պայթյունից, 95% այրվածքներ էր ստացել»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի բնակիչ Լուչաննա Դադայանը։

Նա պատմեց, որ որդին 2021 թվականին ծառայության էր մեկնել Խոջալու, որի ավարտելուց հետո մնացել է նույն զորամասում և աշխատել որպես պայմանագրային զինծառայող։

«Սեպտեմբերի 19-ին, երբ կռիվը սկսեց, Լեոնիդը մնացել էր շրջափակման մեջ, 3 օր նրանից ոչ մի լուր չունեի։ Մի քանի օր անց գիշերը եկավ քրոջս տուն, այտեղ էր տեղափոխվել, քանի որ մեզ մեր տներից արդեն հանել էին։

Հաջորդ օրը ես ու տղաս գնացինք մեր տուն, որպեսզի մի քանի հագուստ վերցնենք ու նորից հետ վերադառնանք։ Լեոնիդը տանից դուրս եկավ, չիմացա, թե ուր գնաց, հետո պարզվեց, որ բենզին վերցնելու էր գնացել, ու պայթյունի ժամանակ ինքն էլ է այդտեղ եղել»,- ասաց արցախցի կինը։

Նրա խոսքով՝ որդին ծանր վիճակում է եղել, սակայն կարողացել է զանգել մորն ու ասել, որ հիվանդանոցում է, ասել է՝ արի մոտս։

leonid

«Զանգեց ինձ, ասաց՝ մամ, 350 պալատում եմ, արի մոտս, վազեցի, գնացի հիվանդանոց, Լեոնիդս նայեց ինձ, ասաց՝ մամ, կներես, չիմացա էլ, թե ինչի համար էր ասում կներես, երևի զգում էր, որ մահանում է, հետո նորից խոսեց, ասաց՝ մամ, ես քեզ շատ եմ սիրում, մի քանի խոսք ասաց ու մահացավ»,- լուցակումած ձայնով ասաց միակ որդուն կորցրած մայրը։

Կիսվել էջում