ԱշխարհՄամուլՏեսանյութ

Իրանը և Թուրքիան փակել են անցակետերը, զորքեր են մոտեցնում սահմաններին

Իրանը և Թուրքիան փակել են անցակետերը, զորքեր են մոտեցնում սահմաններին

Թուրքիան փակել է իր սահմաններին տեղակայված բոլոր հսկիչ անցագրային կետերը՝ իրանկան բեռնատարների առաջ։ Իրանի և Թուրքիայի ապրանքաշրջանառությունը ամբողջովին սառեցվել է՝ իրանա-ադրբեջանական սահմանին ծագած լարվածության պատճառով։

Վերլուծաբանները նշում են, որ Իրանը հիմնավոր կասկածներ ունի, որ Ադրբեջանը վտանգավոր աստիճանի խորացնում է գործակցությունը Իսրայելի հետ, որը Իրանի տարածաշրջանային թշնամին է։

Թուրքիա անցակետ

Նշենք, որ Թուրքիայի ԶՈւ 3-րդ բանակի հրամանատար, գեներալ-գնդապետ Յավուզ Թյուրքղանսին այցելել է Նախիջեւան, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նրա այցը կապված է Թուրքիայի եւ Ադրբեջանի ԶՈւ համատեղ «Անքակտելի եղբայրություն-2021» զորավարժությունների ավարտի հետ։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով