Շոու-բիզնես

«Իրականացրի երազանքս ու սահմանափակեցի ազատությունս». Արամե

«Իրականացրի երազանքս ու սահմանափակեցի ազատությունս»: BRAVO.am-ն իր բլից հարցազրույցների շրջանակում այս անգամ զրուցել է Արամեի հետ: Երգչը խոսել է ոլորտում ունեցած իր ձեռքբերումներից, սպասվող նորություններից, ինչպես նաեւ վերհիշել է իր առաջին բեմելը, ստացած մրցանակն ու երգը:

– Ինքդ քո երգացանկի մասին:

– Երգեր հոգուս համար, երգեր շոու բիզնեսի համար:):

– Նախընտրածդ երաժշտական ոճը:

– Հայկական ժողովրդական երգերն եմ սիրում:

– Քո առաջին երգը:

– Որպես Արամե առաջին անգամ ներկայացել եմ «Շատ մի տխրիր» երգով:

– Քո առաջին բեմելը:

– Առաջին անգամ 1994 թվականին եմ բեմ բարձրացել՝ Դոնի Ռոստով քաղաքում:

նոր տեսահոլովակ


– Երգացանկիցդ ո՞ր երգն ես ամենաշատը սիրում:

– Մի քանի երգ կա, որ շատ եմ սիրում, որոնք, սակայն, չեմ առանձնացնի:

– Կա՞ երաժշտական բնագավառում մեկը, ով քո կուռքն է:

– Այժմ կուռքեր չունեմ: Երիտասարդ տարիքում Լառա Ֆաբիանին էի երկրպագում:

– Միջազգային հիթ, որը շատ կցանկանաս կատարել:

– «Je t’aime», բայց որ տղա կատարողի համար գրված լինի:

arame

– Երգիչ, ում հետ կուզես զուգերգով հանդես գալ:

– Թաթա Սիմոնյանի հետ կցանկանամ զուգերգով հանդես գալ, բայց դա երազանք չէ, ուղղակի կարծում եմ՝ գեղեցիկ զուգերգ կստացվի:

– Քեզ համար ամենաթանկ մրցանակը:

– Շատ եմ կարեւորում 2007 թվականին ստացած «Տարվա լավագույն երգիչ» տիտղոսը, ինչպես նաեւ վաստակավոր արտիստի կոչումը:

– Քո առաջին մենահամերգը:

– Առաջին անգամ մենահամերգով հանդես եմ եկել 2009 թվականին՝ Մարզահամերգային համալիրում:

– Ոլորտում քո հայտնի ընկերը:

– Շատ են, չգիտեմ՝ ում նշեմ:

– Երգարվեստում քո խորհրդատուն ու քննադատը:

arame anna 1

– Բոլոր այն մարդիկ, ովքեր ինձ մտերիմ են:

 Բնագավառում առաջին լուրջ ձեռքբերումդ:

-Առաջին լուրջ ձեռքբերումս համարում եմ 2007 թվականին ստացած լավագույն երգչի կոչումը:

– Քանի՞ տարի ես բեմում:

-Արամե անվամբ իմ հանդիսատեսին արդեն 13 տարի է, ինչ ներկայանում եմ, իսկ առհասարակ բեմում եմ 1994 թվականից:

– Ի՞նչ տվեց քեզ հայտնիությունը:

– Հայտնի լինելով՝ իրականացրի երազանքս ու սահմանափակեցի առօրյա ազատությունս:

– Առաջիկայում ի՞նչ նորություններ կներկայացնես հանդիսատեսիդ:

– Հոկտեմբերին պատրաստ կլինի իմ նոր տեսահոլովակը: Երեւանում ու Միացյալ Նահանգներում մենահամերգներով հանդես կգամ: Համերգային շրջագայության կմեկնեմ Եվրոպա եւ Ռուսաստան:

Աղբյուր՝ bravo.am

Կիսվել նյութով