Աշխարհ

Իտալիայում մեկ օրում մինչեւ 4,1 մագնիտուդ ուժգնությամբ 3 երկրաշարժ է տեղի ունեցել

Իտալիայում մեկ օրում մինչեւ 4,1 մագնիտուդ ուժգնությամբ 3 երկրաշարժ է տեղի ունեցել

Կիրակի Իտալիայում 2,2-ից 4,1 մագնիտուդ ուժգնությամբ 3 երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը։ 

Ըստ տեղեկությունների՝ ցնցումներից ամենաուժեղը գրանցվել է ժամը 20:47-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ռեջո-Էմիլիա քաղաքից 25 կմ հեռավորության վրա (բնակչությունը՝ մոտ 133 հազար): Օջախը գտնվել է 15 կմ խորության վրա։ Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

erkrasharj 4

Իտալիայում վերջին ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել 2016 թվականի օգոստոսի վերջին Ամատրիչե քաղաքի մոտ՝ Լացիո, Մարկո, Ումբրիա եւ Աբրուցո շրջանների սահմանին։ Այդ ժամանակ մահացել է 299 մարդ։ 

Կիսվել էջում