ՄամուլՔաղաքականություն

Իշխանությունները մինչև ուշ գիշեր համոզել են Մարուքյանին. ինչ սպասել այսօր. «Ժողովուրդ»

Իշխանությունները մինչև ուշ գիշեր համոզել են Մարուքյանին. ինչ սպասել այսօր

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ի վերջո ստորագրեց օրենքների փաթեթը, որով սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելու համար իր ստորագրությունն անհրաժեշտ չէ եւ բավարար է, որ Ազգային ժողովի կայքում հրապարակվի այդ մասին:

Եվ ահա, սահմանադրական փոփոխություն կատարելու մասին նախագծում ամրագրված է, որ այն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը: Այսինքն, եթե անգամ Արարատ Միրզոյանն այն այսօր ստորագրի, այն ուժի մեջ կմտնի միայն վաղը` հունիսի 25-ին: Եվ հենց այստեղ է թաքնվամ ինտրիգը:

Բանն այն է, որ ԲՀԿ-ն նախաձեռնել է ստորագրահավաք ՍԴ դիմելու համար, ունի 25 ստորագրություն եւ պակասում է երկու պատգամավորի ստորագրություն եւ դիմել են ԼՀԿ-ին:

Եվ ահա, եթե անհրաժեշտ թվով ստորագրությունները հավաքվեն եւ այսօր դիմումը մուտք արվի ՍԴ, ապա օրենքի դրույթների տարածումը կկասեցվի` մինչեւ ՍԴ-ի կողմից այն քննարկելը: Այսինքն, հենց այս կազմով ՍԴ-ի կողմից:

«Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում գրել է, որ ընդդիմադիր ԼՀԿ Ն տվել է իր համաձայնությունը եւ այսօր կհայտարարեն այդ մասին ասուլիսի ժամանակ:

Սակայն նկատենք, որ մինչեւ նախագահ Սարգսյանի կողմից այն ստորագրելը իշխանությունների ներկայացուցիչները փորձել են համոզել Մարուքյանին չդիմել ՍԴ, սակայն մեր տեղեկություններով այդպես էլ չեն կարողացել: Սակայն ամեն ինչ ավարտված չէ եւ միգուցե մինչեւ ասուլիսը, փոփոխություններ լինեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել նյութով