Աշխարհ

Ինչ տնային կենդանիներ ունի Վլադիմիր Պուտինը

Ինչ տնային կենդանիներ ունի Վլադիմիր Պուտինը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պահում է տնային կենդանիներ։ «Аргументам и Фактам»-ին տված հարցազրույցում մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ պետության ղեկավարը նախընտրում է շներ պահել:

«Դրանք հիմա ավելի քիչ հանրային են, ուստի չէի ուզենա դրանց մասին պատմել։ Սակայն,իհարկե, նախագահը ունի տնային կենդանիներ»,- ասել է Դմիտրի Պեսկովը։

Նա նաեւ ասել է, որ Կոննի անունով հայտնի լաբրադորը արդեն վաղուց չկա։ Կրեմլի խոսնակը նկատել է, որ Պուտինի մոտ երբեք կատուներ չի նկատել։

putin kendaniner

Նշենք, որ արտասահմանյան առաջնորդները հաճախ են Պուտինին տնային կենդանիներ նվիրել։ Երկու տարի առաջ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Պուտինին նվիրեց շարպալինյան հովվաշուն՝ Պաշա անունով:

Չորս տարի առաջ Ռուսաստանի առաջնորդը ուներ ալաբայ Վեռնի: Բացի այդ, նախագահին նվիրել են ճապոնական ցեղատեսակի շուն՝ Յումե անունով:

Կիսվել նյութով