Շոու-բիզնես

Ինչպես Քիմ Քարդաշյանը դարձավ հանրաճանաչ

Ինչպես Քիմ Քարդաշյանը դարձավ հանրաճանաչ: 2007թ. «E!» հեռուստաալիքով կայացավ «Քարդաշյանների ընտանիքը» ռեալթի շոուի պրեմիերան։ Այն պատմում է Քիմի և նրա ընտանիքի կյանքը։

Բայց շատերը մինչ այսօր հարց են տալիս. ինչո՞ւ Քարդաշյանը դարձավ հանրաճանաչ։ Նրան կարելի է տեսնել հեղինակավոր ամսագրերի շապիկներին, հեռուստատեսային շոուներում, գովազդներում և այլ զանգվածային լրատվամիջոցներով, բայց ինչպես Քիմ Քարդաշյանը դարձավ հանրաճանաչ, ի՞նչը հատկապես նրան դարձրեց այդքան հայտնի։

Ինչպես Քիմ Քարդաշյանը

Քիմ Քարդաշյանի անպարկեշտ տեսանյութի ԶԼՄ-ներում հայտնվելուց անմիջապես հետո, 2007թ. հոկտեմբերին, «E!» հեռուստաալիքով մեկնարկեց «Քարդաշյանների ընտանիքը» շոուն։ Այդ օրվանից ի վեր, նա և իր ընտանիքը դարձան տաբլոիդների թոփ 1 քննարկվելիք թեման։

Քիմը այդ պահից սկսած կարողացավ բավական հաջող ներկայանալ, թե երեկույթներին թե հեռուստատեսությամբ և թե հասարակական վայրերում։ Քիմին օգնեց այն փաստը, որ մայրը՝ պրոդյուսեր էր և հեռուստատեսային դեմք։ Այժմ նրա մայրը՝ Քրիս Ջենները, Քիմի մենեջերն է։

Քիմի ճանաչման հարցում մեծ դերակատարում ունեցավ նաև նրա դերասանական դեբյուտը, որը տեղի ունեցավ 2008 թվականին նկարված Անիրական ծանր ֆուգասային ռումբ ֆիլմում, որում մարմնավորեց Լիզայի դերը։

Քիմը ամուսնացել է երեք անգամ։ Առաջին անգամ Քիմը ամուսնացել է Դեյմոն Թոմասի հետ։ Քարդաշյանն երկրորդ անգամ ամուսնացել է բասկետբոլիստ Քրիս Համֆրիզի հետ, սակայն ամուսնությունից 72 օր հետո բաժանվել են։

Քրիսի հետ բաժանումից հետո նա սկսել է հանդիպել ռեփեր Քանյե Ուեսթի հետ։ 2014 թվականի մայիսին նրանք ամուսնացել են Ֆլորենցիայում, Իտալիա։ Նրանք ունեն երկու դուստր և մեկ որդի։

Քիմ Քարդաշյան ընտանիք

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am

Կիսվել էջում