Մամուլ

Ինչպես Նիկոլ Փաշինյանը սեփական PR-ի համար վատնեց Հայաստանի ժողովրդի 130 միլիոն ԱՄն դոլարը. Mediaport

Ինչպես Նիկոլ Փաշինյանը սեփական PR-ի համար վատնեց Հայաստանի ժողովրդի 130 միլիոն ԱՄն դոլարը

Mediaport տելեգրամյան ալիքը գրում է․ 2018 թ. ՀՀ իշխանությունները մեծ հանդիսավորությամբ հայտարարեցին Սու-30 կործանիչների գնման մասին։ Նիկոլ Փաշինյանն այն վերածեց սեփական PR գործիքի՝ անընդհատ լուսանկարվելով դրանց ֆոնին: Զենքի արժեքը կազմել է շուրջ 130 միլիոն ԱՄՆ դոլար։

Զենքի ձեռքբերումից հետո Արծրուն Հովհաննիսյանն ու փաշինյանկան պրոպագանդան սկսեցին խոսել հայկական բանակի «աննախադեպ» հզորացման մասին:

Մինչդեռ Արցախյան պատերազմի 44 օրերի ընթացքում կործանիչներն այդպես էլ չօգտագործվեցին, քանի որ, ինչպես պարզվեց, Նիկոլ Փաշինյանը դրանք գնել էր ընդամենը լուսանկարվելու համար։

nikol pashinyan su

Բանն այն է, որ ձեռք էին բերվել միայն ինքնաթիռները՝ առանց հրթիռների, իսկ առանց հրթիռների այդ զինատեսակը ընդամենը մետաղական կոնստրուկցիա է, ոչ ավելին։

Երեկ Փաշինյանը խոստովանեց, որ ինքնաթիռներն առանց հերթիռների են գնել:

Փաստացի, Հայաստանի ժողովրդի հարկերից գոյացած 130 միլիոն ԱՄՆ դոլարը Փաշինյանը վատնել է մի քանի սելֆիների ու բացառապես սեփական PR-ի, այլ ոչ թե բանակի համար:

Կիսվել էջում