Մամուլ

Ինեկոբանկը դատի է տվել Վահագն Ալեքսանյանին

Ինեկոբանկը դատի է տվել Վահագն Ալեքսանյանին

Hraparak.am-ի տեղեկություններով՝ «Ինեկոբանկը» քաղհայց է ներկայացրել ընդդեմ քաղաքացի Վահագն Հովիկի Ալեքսանյանի։ Հայաստանում ընդամենը մեկ Վահագն Հովիկի Ալեքսանյան կա, և դա բոլոր ընդդիմադիրներին պատերազմ ուղարկող ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն է։

«Ինեկոբանկը» դատարանից պահանջում է ԱԺ պատգամավորից գումար բռնագանձել, սակայն թե ինչ չափի գումարի մասին է խոսքը՝ չի նշվում։

vahagn aleqsanyan

Հայցադիմումը և կից փաստաթղթերը դատարանին են հանձնվել հուլիսի 19-ին, դատավոր Սյուզաննա Ուլիխանյանը որոշում է կայացրել հայցադիմումը հետ վերադարձնել շտկումների համար։

Կիսվել էջում