Մամուլ

Ի՞նչ է տեղի ունեցել Գյումրու ռեստորանում` փոխքաղաքապետի օգնականի տարեդարձի խնջույքին. պարզաբանում են ՔՊ-ականները

Ի՞նչ է տեղի ունեցել Գյումրու ռեստորանում` փոխքաղաքապետի օգնականի տարեդարձի խնջույքին. պարզաբանում են ՔՊ-ականները

Aravot.am-ը գրում է․ Տեղեկացրել ենք, երեկ երեկոյան միջադեպ է տեղի ունեցել Գյումրու «Փարվանա» ռեստորանում, որտեղ նշել են Գյումրու առաջին փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանի օգնական Նարեկ Բեգզադյանի (լուսանկարում) ծննդյան տոնը։

Aravot.am-ի տեղեկություններով, խնջույքի ընթացքում մասնակիցների միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, որը վերածվել էր ծեծկռտուքի։ Մասնակիցներին չափի էր հրավիրել ռեստորանի տնօրինությունը, որոնց հետ ևս փորձել էին վիճաբանել։

Գյումրու ՔՊ-ական պաշտոնյաներից մեկը (խնդրեց չհրապարակել իր անուն-ազգանունը), պարզաբանեց, որ ծննդյանին տոնին հրավիրված են եղել 28 հոգի, բոլորը տղամարդիկ` բարեկամներ, ընկերներ, գործընկերներ և հարևաններ։

Նրանցից ընդամենը 3-ն են եղել ՔՊ-ական։ Գյումրու երկու փոխքաղաքապետերը` թե’ Արթուր Պապիկյանը և թե’ նորանշանակ Վահագն Մկրտչյանը` վարչապետի կնոջ ազգականը, ևս հրավիրված են եղել, սակայն նրանք միջոցառմանը երկար չեն մնացել, շնորհավորել ու դուրս են եկել։

Միջադեպի ընթացքում նրանք ներկա չեն եղել։

Միջադեպը, ըստ ՔՊ-ական պաշտոնյայի, ծագել է փոխքաղաքապետերի` ռեստորանից դուրս գալուց 1-1,5 ժամ անց։ Ռեստորանի տնօրինությունն էլ մեզ վստահեցրեց, որ դանակով սպառնալիք չի եղել։

Նշենք, որ ոստիկանությունը օպերատիվ տեղեկություններ է ստացել այս մասին և ստուգողական գործողություններ է իրականացնում։

Կիսվել էջում