ԱշխարհՏեսանյութ

Թուրքիայում ռուսական հրշեջ ինքնաթիռ է կործանվել (Տեսանյութ)

Թուրքիայում ռուսական հրշեջ ինքնաթիռ է կործանվել (Տեսանյութ)

Ռուսական հրշեջ ինքնաթիռը կործանվել է հրդեհների մարման խնդիրն ավարտելուց հետո Ադանայի մոտ վայրէջք կատարելու ժամանակ, – այս մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ըստ ռուսական կողմի պաշտոնական տեղեկության համաձայն՝ անձնակազմի բոլոր անդամները մահացել են։

hrshej inqnatir

Ինքնաթիռում եղած 8 հոգուց 5-ը եղել են ռուս զինծառայողներ, 3-ը` Թուրքիայի ներկայացուցիչներ, որոնք անձնակազմին ուղղորդել են դեպի հրդեհաշիջման աշխատանքների կենտրոններ:

Նշենք, որ ռուսական ինքնաթիռը վարձակալությամբ էր հանձնվել թուրքական կողմին ու գտնվում էր Թուրքիայի անտառային տնտեսության հաշվեկշռում։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում