Մամուլ

Թալինում ընտրակաշառք վերցնելու կասկածանքով կինը, ամուսինն ու դուստրը բերման են ենթարկվել

Թալինում ընտրակաշառք վերցնելու կասկածանքով կինը, ամուսինն ու դուստրը բերման են ենթարկվել

Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ 43-ամյա մի տղամարդ, նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Թալին քաղաքի բնակիչ մի կնոջ խոստացել է գումար տալ՝ ԱԺ ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի օգտին քվեարկելու համար։

Հունիսի 20-ին, ժամը 12․40-ին, Թալին քաղաքի Երևանյան փողոցից կինը, ամուսինն ու դուստրը, ընտրակաշառք ստանալու կասկածանքով, բերման են ենթարկվել ոստիկանության Թալինի բաժին։

ոստիկանություն

Կնոջ խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր անվանական արժեքներով թղթադրամներ, որոնք, ըստ նրա՝ իր, ամուսնու և դստեր քվեների համար են։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Կիսվել էջում