Մամուլ

Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների ջրամատակարարումը դադարեցված է

Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների ջրամատակարարումը դադարեցված է

Վթարվել է «Արին-Բերդ-Խարբերդ» ջրատարը: Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ «Վեոլիա Ջուր» սպասարկման կենտրոնից։

Երեկ երեկոյան անհայտ անձինք, փորձելով ապամոնտաժել «Վեոլիա Ջուր» ընկերությանը պատկանող ջրատարի հարևանությամբ անցնող ինչ-որ խողովակաշար, հողային աշխատանքներ կատարելիս թուլացրել են «Արին-Բերդ-Խարբերդ» ջրատարի հիմքը, ինչի հետևանքով էլ վթարվել է 600 մմ-ոց թուջե խողովակաշարը:

Այստեղից են ջուր ստանում Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների որոշ հատվածներ:

Գիշերվանից Վեոլիայի աշխատանքային թիմը վթարի վայրում է և փորձում է ինժեներական հատուկ լուծումներով վերականգնել իրարից առանձնացած ջրատարը:

Կիսվել էջում