Շոու-բիզնես

Գոհար Ավետիսյանը պատմել է տատիկի հիվանդության մասին

Գոհար Ավետիսյանը պատմել է տատիկի հիվանդության մասին

Ռուսաստանաբնակ հայ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը գտնվում է Հայաստանում։ Նա ինստագրամյան իր էջում պատմել է Հայաստանում անցկացրած ժամանակի մասին՝ նշելով, որ Հայաստանում ուտելիքն անչափ համեղ է:

Ինստագրամյան իր էջում Գոհարը հրապարակել է տատիկի հետ հոլովակ, որին կից գրել է.

«Տատիկն այս տարի կդառնա 90 տարեկան: 2 տարի է, ինչ նա պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ:

25 տարի առաջ կորցրել է 3 թոռներին (1-ից 3 տարեկան) և ամուսնուն (Գասպարին) և այնքան ցավ ու իմաստություն կա նրա աչքերում:

Ես մանկուց իրեն բոլորից շատ էի սիրում, իսկ նա ինձ՝ ասելով, որ ես ամենագեղեցիկն եմ: Տատիկ, գիտեմ, որ դու ինձ համար ես գրանցվել սոցիալական ցանցերում և կարդում ես գրառումներս:

Ապրես, որ առողջ ես և ես սիրում եմ քեզ»: 

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում