Աշխարհ

Էրդողանը Պուտինից շնորհակալություն է հայտնել Ղարաբաղի հարցում

Էրդողանը Պուտինից շնորհակալություն է հայտնել Ղարաբաղի հարցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը, զրուցակիցները շարունակել են մտքերի փոխանակումը ԼՂ շուրջ իրավիճակի վերաբերյալ:

Դրական գնահատական է տրվել ռազմական գործողությունների և կրակի դադարեցման վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքին:

Պուտին Էրդողան

Թուրքիայի նախագահն իր աջակցությունն է հայտնել 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրականացման ապահովմանն ուղղված ռուսական ջանքերին:

Վերահաստատվել է համակարգումը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը` այդ թվում տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների տնտեսական զարգացման և վերականգնման շահերից ելնելով:

Կիսվել նյութով