Աշխարհ

Էրդողանը խոսել է առողջական վիճակի մասին

Էրդողանը խոսել է առողջական վիճակի մասին

«Փառք Աստծո, հիմա ավելի լավ եմ», – պատասխանել է Թուրքիայի ղեկավարը CNN Turk-ի թղթակցի հարցին, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերջինս տեղական արտադրության TOGG էլեկտրական մեքենայում է եղել:

Էրդողանի ինքնազգացողությունը վատացել էր ապրիլի 25-ին, երբ ուղիղ եթերում նա հարցազրույց էր տալիս տեղական հեռուստաալիքներին։ Որոշակի դադարից հետո նախագահը վերադարձավ եթեր և հայտարարեց, որ հիվանդացել է ստամոքսի խնդրով։

Բժիշկների խորհրդով նա բաց է թողել քարոզարշավի մի քանի միջոցառում։ Բայց ապրիլի 27-ին նա տեսակոնֆերանսի ռեժիմով մասնակցել է Աքկույու ատոմակայան միջուկային վառելիքի առաքման արարողությանը, իսկ հաջորդ օրը առցանց միացել Ադանա քաղաքում նոր կամրջի բացման արարողությանը։

Հիշեցնենք, որ Էրդողանը ապրիլի 25-ին հեռուստատեսային ուղիղ եթերի ժամանակ հանկարծակի վատացել էր, ինչի պատճառով ընդհատվել էր ուղիղ հեռարձակումը։

Շուրջ 25 րոպե տևած դադարից հետո եթերը կրկին վերականգվել է, բայց Էրդողանի գունատ տեսքից և դողդոջուն ձայնից ակնհայտ է դարձել, որ նա խիստ վատառողջ է։ 

Կիսվել էջում