Մամուլ

«Էդ նույնն ա, որ մենք մաշած շորերով, ցնցոտիներով գանք Կառավարության նիստի». Փաշինյան

«Էդ նույնն ա, որ մենք մաշած շորերով, ցնցոտիներով գանք Կառավարության նիստի»:

«Մեր կառավարությունն իր գործունեության ընթացքում բախվում է, այսպես ասած, սոցիալ-հոգեբանական կամ քաղաքակրթական խնդիրների:

Երբ մի բնակավայրի, խմբի, սուբյեկտի խնդիր լուծում ենք, պարտադիր, չուզող հարևանի տրամաբանությամբ, ի հայտ է գալիս մեկ այլ խումբ, բնակավայր, սուբյեկտ ու ասում՝ ինչի՞ իրա հարցը լուծեցիր, և ոչ՝ մերը:

Սա վերը նշածիս արդյունք է ու տպավորություն է ստացվում, որ ավելի է լավ է ոչ մի բան չանել ու բոլորը, համակերպված հուսահատության հետ, իրենց յուղի մեջ տապակվեն:

Հարգելինե՛րս, ՀՀ-ում կուտակված խնդիրները մեկ գործողությամբ հնարավոր չէ լուծել, պետք է հերթի գաղափարն աշխատի»,- Կառավարության նիստի սկզբում, մինչ օրակարգային հարցերին անցնելը, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կիսվել նյութով