ՄամուլՏեսանյութ

Զոհված զինծառայողների ծնողները՝ Սուրեն Պապիկյանին վանկարկումներով դիմավորեցին (Տեսանյութ)

Զոհված զինծառայողների ծնողները՝ Սուրեն Պապիկյանին վանկարկումներով դիմավորեցին (Տեսանյութ)

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին զոհված զինծառայողների ծնողները «դիմավորեցին» թուրք անվանելով:

News.am-ի թղթակիցը «Եռաբլուրից» հաղորդում է, որ զոհված զինծառայողների ծնողները, որոնք հնարավորություն չունեն մոտենալու կառավարության անդամներին, հեռվից հռետորական հարցեր ու կոչեր ուղղեցին Սուրեն Պապիկյանին. «Պատմության դասատուից ի՞նչ պաշտպանության նախարար», «դուք թուրք եք, հայ չեք»:

Նշենք, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, այսօր՝ հունվարի 28-ի առավոտյան,առավոտյան 6-ից ոստիկանությունն աննախադեպ թվով ուժեր է  կենտրոնացրել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ:

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով