Մամուլ

Երևանում 42-ամյա վարորդը մեքենայով բախվել է «Բելաջիո» ռեստորանի մոտ գտնվող թունելի պատին. վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց

Երևանում 42-ամյա վարորդը մեքենայով բախվել է «Բելաջիո» ռեստորանի մոտ գտնվող թունելի պատին. վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր, օգոստոսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:   Ժամը 16:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 42-ամյա Լիլիթ Ս.-ն, իր վարած Toyota Passo մակնիշի ավտոմեքենայով, Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող թունելի մոտ բախվել է պատին:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Լիլիթ Ս.-ն, ուղևորներ, Երևանի բնակիչ, 29-ամյա Սիրանույշ Ս.-ն տեղափոխվել են թիվ 1 Համալսարանական հիվանդանոց, իսկ 9-ամյա Եվա Ս.-ն՝ «Արաբկիր» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել «Բելաջիո«» ռեստորանային համալիրի աշխատակիցներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման փրկարարական թիվ 16 ջոկատի փրկարարները:

avtovtar belajio

Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել և վիրավորներից երկուսին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ երեխային հիվանդանոց են ուղեկցել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանը:

avtovtar belajio 2

Օպերատիվորեն ժամանել են նաև նույն գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկներ Հովհաննես Դավթյանն ու Սամսոն Աղեկյանը: Վերջիններս տեղում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի հետաքրքրասեր վարորդները իրենց ավտոմեքենաները չկայանեն վթարի վայրում ու խցանումներ չառաջանան:

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկութունը փոխանցել են Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վերջինիս հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Կիսվել նյութով