Երևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Հոկտեմբերի 17-ին և 18-ին Երևանում կանցկացվի «Երևան մարաթոն» վազքի միջազգային մրցույթը, որի շրջանակներում մայրաքաղաքի մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Հոկտեմբերի 17
ժամը 7․00-ից մինչև 13․00-ն՝ Հրազդանի կիրճի 5 կմ հատվածում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի հարակից տարածքից։
ժամը 6․00-ից մինչև հոկտեմբերի 18-ի ժամը 21։00-ն՝ Զաքյան փողոցը՝ Խորենացի-Գրիգոր Լուսավորիչ հատվածում։
Հոկտեմբերի 18
ժամը 6․00-ից մինչև 8․40-ը երթևեկությունը կսահմանափակվի՝
Խորենացի փողոցում՝ Զաքյան փողոցից մինչև Իտալիայի փողոց,
Բեյրութի, Իտալիայի և Վազգեն Սարգսյան փողոցներում՝ ամբողջությամբ,
Տիգրան Մեծի պողոտայում՝ Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունից մինչև Մելիք-Ադամյան փողոց,
Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունը՝ ամբողջությամբ։
Ժամը 6․00-ից մինչև 9․15-ը՝
Թումանյան փողոցը՝ Նալբանդյան փողոցից մինչև Աղասի Խանջյան փողոց հատվածում,
Սայաթ-Նովայի պողոտան՝ Նալբանդյան փողոցից մինչև Աղասի Խանջյան փողոց հատվածում,
Հանրապետության փողոցը՝ Աղասի Խանջյան փողոցից մինչև Վարդանանց փողոց հատվածում։
Ժամը 6․00-ից մինչև 9․45-ը՝
Նալբանդյան փողոցը՝ Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունից մինչև Կորյունի փողոց / Սայաթ-Նովայի պողոտա,
Վարդանանց փողոցը՝ Հանրապետության փողոցից մինչև Ալեք Մանուկյան փողոց,
Ալեք Մանուկյան և Իսահակյան փողոցները՝ ամբողջությամբ։
Ժամը 6․00-ից մինչև 10․00-ն՝
Թամանյան փողոցը՝ ամբողջությամբ,
Մոսկովյան փողոցը՝ Մաշտոցի պողոտայից մինչև Սարյան փողոց։
մինչև 10․10-ը՝ Սարյան փողոցը՝ Մոսկովյան փողոցից մինչև Լեոյի փողոց։
մինչև 10․20-ը՝ Լեոյի փողոցն՝ ամբողջությամբ, Պարոնյան փողոցը՝ Մաշտոցի պողոտայից մինչև Հնդկաստանի փողոց։
մինչև 10․30-ը՝ Հնդկաստանի և Ձորափի փողոցներն՝ ամբողջությամբ։
մինչև 14․00-ն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցը՝ Մաշտոցի պողոտայից մինչև Իտալիայի փողոց հատվածում։
մինչև 14․30-ը՝ Հրազդանի կիրճի և Նիկիտա Սիմոնյան փողոցները՝ ամբողջությամբ։
Ժամը 7․00-ից մինչև 14․30-ը՝
Հաղթանակի կամուրջը՝ մասնակի,
Արգիշտիի փողոցն՝ ամբողջությամբ,
Մաշտոցի պողոտան՝ Հաղթանակի կամրջից մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց հատվածում։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին նախապես պլանավորել երթուղիներն ու հնարավորության դեպքում օգտվել այլընտրանքային ճանապարհներից։
Հիշեցնենք՝ ՄԱԿ–ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի` COP17–ի շրջանակում հոկտեմբերի 15–ին և 16–ին նույնպես Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ։


