Մամուլ

Երևանում առևանգել են հայտնի գործարարի Bentley-ն

Երևանում առևանգել են հայտնի գործարարի Bentley-ն

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 11-ին ավտոմեքենայի փախցնելու դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 14:00-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ Արմեն Հակոբյանից, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 09:00-ից 10:00–ն ընկած ժամանակահատվածում Տիգրան Մեծի պողոտայի 40/5 հասցեի մոտից փախցրել են Bentley Continental մակնիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:

պարեկային ոստիկանություն

Տեղում պարզվել է, որ անհայտ անձը նշված հասցեից փախցրել է Երևանի բնակիչ, 51-ամյա Հակոբ Սաֆարյանին պատկանող Bntley Continental մակնիշի ավտոմեքենան: Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և   փախցրած ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Bentley-ն պատկանում է Երևանում հայտնի «Կամուրջ» արագ սննդի կետի սեփականատեր, «Սերոբ» ՍՊԸ-ի տնօրեն Հ. Սաֆարյանին, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Կամուրջի Հակոբ» մականվամբ:

Կիսվել էջում