Մամուլ

Երևանում՝ թիվ 56 դպրոցի դիմաց, Mitsubishi-ն վրաերթի է ենթարկել 15-ամյա դպրոցի սանին

Երևանում՝ թիվ 56 դպրոցի դիմաց, Mitsubishi-ն վրաերթի է ենթարկել 15-ամյա դպրոցի սանին

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 21-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Mitsubishi մակնիշի ավտոմեքենան Հրաչյա Քոչար փողոցում՝ թիվ 56 դպրոցի դիմաց, հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել 15-ամյա տղա հետիոտնի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին բժշկական հետազոտություն անցնելու նպատակով տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Վրաերթից հետո Mitsubishi-ն բախվել է կայանված Kia մակնիշի ավտոմեքենային։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վատի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Վահե Հարությունյանն ու պարեկ Անահիտ Աբովյանը, որոնց շնորհիվ ոչ միայն խցանում տեղի չունեցավ, այլ նաև դպրոցի երեխաներն ու այնտեղ այցելող նրանց ծնողները անվտանգ անցնում էին հետիոտնային ճանապարհով։

vraert dproc

Դեպքի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գ. Ծառուկյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։

Պարեկային ծառայությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Կիսվել նյութով