Շոու-բիզնեսՏեսանյութ

Երջանիկ ենք, խաղաղ ենք ու անհամբեր սպասում ենք մեր հրաշքին. Մաշ Թորոսյան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչպես հայտնել էինք 44-օրյա պատերազմի ժամանակ ոտքը կորցրած Արման Բեգյանն ու նրա սիրելին՝ բլոգեր Մաշ Թորոսյանը, սպասում են իրենց առաջնեկին։ ​

Մաշ Թորոսյանը ինստագրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․

«Չգիտեմ՝ ինչպես բառերով նկարագրել երեկվա օրը…

Երջանիկ ենք, խաղաղ ենք ու անհամբեր սպասում ենք մեր հրաշքին, ով դեռ չծնված՝ լուսավորեց մեր կյանքը ամենավառ ու ամենատաք լույսով»։

Զույգի սիրո պատմությունը տարիներ առաջ հուզել էր համացանցի օգտատերերին։ Պատերազմից հետո Մաշ Թորոսյանը հիվանդանոցում խնամում էր իր վիրավոր եղբորը։

Նույն հիվանդանոցում՝ հարևան հիվանդասենյակում, բուժում էր ստանում նաև Արման Բեգյանը, որը պատերազմի ընթացքում կորցրել էր ձախ ոտքը։

Հենց հիվանդանոցում էլ Արմանն ու Մաշը ծանոթացել են։ Նրանց ծանոթությունը վերածվել է սիրո, իսկ հետագայում՝ ամուսնության։

Այժմ զույգը նոր և կարևոր փուլ է սկսում՝ սպասելով իրենց առաջին երեխայի ծնունդին։

​Լուսանկարները՝ ստորև․

mash torosyan 1
mash torosyan 2
mash torosyan 3
mash torosyan 4
Կիսվեք ձեր էջում