Մամուլ

Երիտասարդը փորձել է ցած նետվել Կիևյան կամրջից

Երիտասարդը փորձել է ցած նետվել Կիևյան կամրջից։ Օգոստոսի 25-ին, ժամը 17:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու (Էդիկ Բ., ծնված 1993 թ.) ինքնասպանության փորձը: Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Կիսվել նյութով