ՄամուլՏեսանյութ

Բավական է` մենք Գյումրի ասելով հասկանանք աղետի գոտի. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Բավական է` մենք Գյումրի ասելով հասկանանք աղետի գոտի. Նիկոլ Փաշինյան

«Ես երբեք Գյումրիի Վարդանանց հրապարակը այսքան մարդաշատ չեմ տեսել նույնիսկ հեղափոխության օրերին: Եվ սա նշանակում է, որ Գյումրին հաղթել է, գյումրեցին հաղթել է, կյանքը հաղթել է, աշխատանքը հաղթել է, Հայաստանը հաղթել է, հայ ժողովուրդը հաղթել է:

Սիրելի գյումրեցիներ, ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ սա տոն է, բոլոր քաղաքների համար, բոլոր բնակավայրերի համար և ուզում եմ` բոլորիս պարզ լինի, թե ինչու է Գյումրին այսքան կարևոր մեզ համար:

Այն ժամանակներում երբ երկար տարիների ասպատակություններից, ավերներից հետո Հայաստանը կիսավեր, խրճիթային, գեղջկական մի երկիր էր, Գյումրին եղել է Հայաստանի քաղաքային կյանքի ամենակարևոր կենտրոնը:

Գյումրին մեզ բոլորիս համար պահել, պահպանել, զարգացրել է քաղաքային կյանքի ավանդույթը, և այսօր սա է պատճառը, որ այսօր մենք Գյումրին այսքան կարևորում ենք, որովհետև Գյումրին մեր ժողովրդի համար ավելի դժնդակ տարիներին պահել է քաղաքակիրթ մեր ժողովրդի կերպարը, դիմագիծը: Այս է պատճառը, որ մենք սիրում, պաշտում ենք Գյյումրին, որ մենք հպարտանում ենք Գյումրիով, հպարտանում ենք գյումրեցիներով։

Բավական է Գյումրի ասելով մենք հասկանանք աղետի գոտի, որովհետև Գյումրին աշխատանքի, մշակույթի, հաղթանակի, հիմա նաև արդեն հեղափոխության, ժողովրդի հաղթանակի, քաղաքակրթության և ժողովրդավարության կենտրոն է:

Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում

Կիսվել նյութով