Ազատ խոսք

«Երեկ Յուրի Խաչատուրովը ակնհայտ սուտ մանիպուլյացիա արեց». Վարդան Հարությունյան

«Երեկ Յուրի Խաչատուրովը ակնհայտ սուտ մանիպուլյացիա արեց». Վարդան Հարությունյան

ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ Յուրի Խաչատուրովը նիկոլի փրկության հարթակից ակնհայտ սուտ մանիպուլացիա արեց։ Նա փորձեց մի թեզ շրջանառել թե իբր մինջև 1998-ի հեղաշրջումը Ղարաբաղը Ադրբեջանի կազմում լինելու հարց է քննարկել իշխանությունը։

Յուրի Խաչատուրովը այն գեներալներից է, որը 2008-ին բանակը հանել է սեփական ժողովրդի դեմ։ Յուրի Խաչատուրովը սովորական ռազմական հանցագործ է և շարքային սուտասան։

Ղարաբաղը Ադրբեջանի կազմում առաջին անգամ քննարկել է իր հայր Ռոբերտ Քոչարյանը և ստորագրել է ընդհանուր պետություն կոչվող ծրագրի տակ։ Այդ ծրագրով Ղարաբաղը կազմում էր ընդհանուր պետություն Ադրբեջանի կազմում, ունենալով բարձր ավտոնոմիա (ինքնավարություն) Ադրբեջանի դրոշի ներքո։

yuri

Բոլոր նրանք ովքեր ցանկանում են ծանոթանալ այդ ծրագրի հետ խնդրեմ գրեք ուղղարկեմ։ Իդեպ այդ ծրագրի տակ կա երկու ստորագրություն՝ Ռոբերտ Քոչարյանի և Արկադի Ղուկասյանի, իսկ Ադրբեջանական կողմը չի ստորագրել։

Իդեպ այդ ծրագիրը առաջարկվել է նաև 1996-ին Լիսաբոնում, որին վետո է դրել նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը այդ ելույթը ևս կա համացանցում և ցանկացողներին կարող եմ ուղղարկել»։

Կիսվել էջում