Մամուլ

Երեխան փորձել է ճոճանակ սարքել իր համար, պարանը փաթաթվել է քներակին ու շնչահեղձ է եղել․ մանրամասներ

Երեխան փորձել է ճոճանակ սարքել իր համար, պարանը փաթաթվել է քներակին ու շնչահեղձ է եղել․ մանրամասներ

Aravot.am-ի տեղեկություններով՝ մայիսի 21-ին Կոտայքի մարզի գյուղերից մեկում իրենց տան բակի կեռասենուց կախված վիճակում հայտնաբերված 11 ամյա երեխան ինքնասպանություն չի գործել:

Նախնական տեղեկություններով՝ նա, կանգնելով տան հին պատուհանների վրա, փորձել է ճոճանակ սարքել իր համար եւ պատահաբար խճճվել ճոճանակի համար նախատեսված պարանով, ինչը փաթաթվել է քներակին ու երեխան շնչահեղձ է եղել:

car

Երեխայի խաղի ժամանակ տանը մեծերից չի եղել, արդեն մահացած եղբորը հայտնաբերել է 18 ամյա քույրը:  Երեխան ապրում էր մոր եւ 18 ամյա քրոջ հետ: Հայրը մահացել է:

Հավելենք, որ երեխան Արամուս գյուղի բնակիչ է՝ ծնված 2011թ.:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի հասցեով, որտեղ տան բակում՝ կեռասենու ծառից կախված՝ հայտնաբերել են երեխայի կախված դի։

Կիսվել էջում