Մամուլ

Երբ իմ խոսելու ժամանակը գա, կխոսեմ․ Վարդենիսի հիվանդանոցի տնօրենն արձագանքում է նախարարին

Երբ իմ խոսելու ժամանակը գա, կխոսեմ․ Վարդենիսի հիվանդանոցի տնօրենն արձագանքում է նախարարին

ArmLur.am-ը գրում է․ «Եղել են դեպքեր, երբ բժշկական կենտրոնների անձնակազմերը հետևել են մեր ցուցումներին, եղել են դեպքեր, երբ այնքան էլ լավ չեն հետևել, մենք ունենք երկու նմանատիպ դեպք՝ Մարալիկում և Վարդենիսում»։ Այս մասին ապրիլի 26–ին  «Ազատության» եթերում հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով մարզային հիվանդանոցներում բժիշկների՝ կորոնավիրուսով վարակվելու դեպքերին։

«Մեր բոլոր բժիշկներին կոչ եմ անում յուրաքանչյուր պացիենտի վերաբերվել այնպես, ասես նա վարակված է կորոնավիրուսով։ Մենք շրջիկ խումբ ենք կազմել, որը կայցելի բոլոր բժշկական կենտրոններ և ցույց կտա՝ ինչպես օգտագործել պաշտպանիչ միջոցները»,- ասել էր նախարարը։

ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Վարդենիսի Բժշկական կենտրոնի տնօրեն ժամանակավոր պաշտոնակատար Շահեն Շահինյանի հետ, ով վերոնշյալի վերաբերյալ մեր հարցերին շատ հակիրճ պատասխան տվեց՝ նշելով․

«Երբ ժամանակը գա իմ խոսելու, կխոսեմ։ Ոչինչ չունեմ ասելու, ինչ կա, կա։ Ինչ վերաբերվում է նախարարի հայտարարություններին կարող եք ազգաբնակչությանը հարցնել, ինչը որ կա, կա»,-հավելեց Վարդենիսի Բժշկական կենտրոնի տնօրենը։

Կիսվել էջում