Աշխարհ

ԱՄՆ-ում ինքնաթիռ է կործանվել, կան զոհեր

ԱՄՆ-ում ինքնաթիռ է կործանվել, կան զոհեր

Միացյալ Նահանգների Նևադա նահանգում ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնում է Elko Daily-ն։ Ըստ հրապարակման, ավիավթարի հետեւանքով երեք մարդ է զոհվել։ Ավիավթարը տեղի է ունեցել Գոշուտի հովտում։

Ինքնաթիռի մնացորդները հայտնաբերվել են Յուտա նահանգի սահմանից 40 կմ հեռավորության վրա։

Զոհվածների դիակները հայտնաբերվել են։ Պարզվել է նաեւ նրանց ինքնությունը։ Ավիավթարի պատճառը կարող է հանդիսացած լինել անհաջող հարկադիր վայրէջքը, որի պատճառները դեռ պարզված չեն։

Ինքնաթիռը կտրուկ վայրէջք է կատարել՝ քթամասով դեպի ներքեւ։

Կիսվել նյութով