ՄամուլՏեսանյութ

Երբ Այվազյանը հրաժարական տվեց, գերիների հարցը շատ արագ լուծվեց. ԱԽՔ

Երբ Այվազյանը հրաժարական տվեց, գերիների հարցը շատ արագ լուծվեց. ԱԽՔ

Մինչ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում եղել են պաշտոնյաներ, որոնք փորձել են տորպեդահարել ՀՀ անվտանգության հարցերը և իշխանության համար խնդիրներ ստեղծել։ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` հավելելով, որ այդ հարցերից մեկն էլ գերիների վերադարձն է։

«Մայիսի 27-ից առաջ երկար ժամանակ գերիների հարցը չէր լուծվում։ Երբ պարոն Այվազյանը (խմբ. նախկին արտգործնախարար Արա Այվազյան) հրաժարական տվեց, շատ արագ գերիների հարցը լուծվեց։

ara ayvazyan

Պարոն Այվազյանը, լինելով պաշտոնյա, մեր ընկերներին ասում էր, որ ականապատ քարտեզները, որոնք մենք արդեն տվել ենք, մենք չունենք։ Երբ պարոն Այվազյանը պաշտոնից հրաժարական տվեց, արագ հնարավորություն ստեղծվեց այս հարցը լուծելու»,– ասաց Գրիգորյանը։

Մանրամասները՝ «Ազատության» ռադիոկայանի տեսանյութում

Կիսվել էջում