Ազատ խոսք

«Եվս մեկ միֆ պայթեց». Սամսոն Գրիգորյան

«Եվս մեկ միֆ պայթեց». Սամսոն Գրիգորյան

Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եվս մեկ միֆ պայթեց. Զգուշացրել էի, որ միայն բարձր աշխատավարձով կոռուպցիայի դեմ չես պայքարի, գործին նվիրված պաշտոնյա չես ձևավորի։

Խոսքերս եկավ ապացուցելու հենց ձեր նշանակած կադրերից մեկը։ Պաշտոնյան 1.500.000 դրամ աշխատավարձ ստանալով հանդերձ, խոշոր կեղծումների հետ համատեղ, նույնիսկ մանր չարաշահումներ էր արել։

Օրինակ մեքենաների հին անվադողերն էր հանել և թաքուն վաճառել։ Ինչու՞ Մի կողմ դնենք մարդկային արատները։ Մեկ այլ, ավելի հզոր մոտիվացիա էլ կա։ Նա համոզված էր, որ իր պաշտոնավարումը շատ կարճ է լինելու։

Քաղաքապետի փոխվելու հետ միասին, իրեն դուրս են շպրտելու և պետական համակարգում նա այլևս անելիք չի ունենալու։ Այստեղ արդեն նպատակ է դառնում կարճ ժամանակում հետագա ամբողջ կյանքը ապահովագրելը, մաքսիմալ կապիտալ դիզելը։

samson grigoryan

Փաստ՝ քաղաքապետի հետ միասին քաղաքապետարանը լքում են նրա բերած բոլոր կադրերը։ Դրանից առաջ լքել են նախկին քաղաքապետի կադրերը։ Նոր քաղաքապետից հետո լքելու են էս մեկի բերած կադրերը։ Ու քերել են, քերում են, քերելու են։

Ամբողջ երկիրը քերել են ու քերելու են, քանի դեռ օրենքի ուժով չի ներդրվել պետական ապարատում կարիերային աճը։ Ոչ մի նախարար, քաղաքապետ ու մարզպետ չպիտի կարողանա նույնիսկ իր տեղակալներին հետը բերել ու տանել։

Ոչ ոք չպետք է փողոցից մտնի որևէ համակարգ ու ղեկավար դառնա։ Յուրաքանչյուր համակարգի ղեկավար պետք է լինի միայն այդ համակարգում ամենացածր պաշտոնը զբաղեցրածն ու հերթականությամբ պաշտոնական աստիճանը հաղթահարածը։

Քաղաքական պաշտոններից բացի, մնացյալ բոլորը պետք է լինեն անձեռնմխելի քաղաքական նպատակների համար։ Քաղաքական պաշտոնների քանակը պետք է սահմանափակվի օրենքով, ավելին՝ սահմանադրությամբ։

Մինչ այդ, երաշխավորում եմ՝ ԹԱԼԱՆԵԼՈՒ են ՀԳ մեկ երկու ազնիվ պաշտոնյայի բացառությունը չափանիշ չէ, մեկ երկու բացահայտված կաշառակերները չափանիշ չեն հարյուրավոր չբացահայտվածների նկատմամբ»։

Կիսվել էջում