Մամուլ

Ես պարզ ասեմ, թաքցնելու բան չկա, էնտեղ ամեն պահի կարա թուրքը մարդ տանի․ Սասուն Միքայելյան

Ես պարզ ասեմ, թաքցնելու բան չկա, էնտեղ ամեն պահի կարա թուրքը մարդ տանի․ Սասուն Միքայելյան

Այսօր ԱԺ  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում բարձրացրեց Սյունիքում սահմանների անվտանգության հարցը:

«Վերջին պատերազմից հետո սահմանների հետ կապված մեծ փոփոխություն է եղել, հատկապես Սյունիքի տարածաշրջանում՝ 500 քանի կիլոմետր։ Հիմա սահմանների ապահովումը ի՞նչ ձևի ա ապահովվում։ Ես եղել եմ այնտեղ, ճանապարհը բաց. էն յանը՝ թուրքն ա, էս յանը մենք ենք, նենց մի հատ անհասկանալի իրավիճակ ա, էդ ժողովրդի անվտանգությունն ի՞նչ ձևի պետք ա ապահովի։

Ես պարզ ասեմ, թաքցնելու բան չկա, էնտեղ ամեն պահի կարա թուրքը մարդ տանի։ Պիտի մի հատ տենց դեպք լինի, նո՞ր մտածենք»,-դիմելով ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Մելքոնյանին՝ ասաց Միքայելյանը։

Սասուն Միքայելյան

Ի պատասխան Սասուն Միքայելյանի՝ Մելքոնյանը նշեց, որ դեռ սահմանային դելիմիտացիա իրականացված չէ, և շատ հարցեր են ծագում, որոնց օպերատիվ միջամտություն է պետք, ինչն էլ իրականացնում են սահմանապահ զորքերը։

«Ասեմ, այնտեղ, եթե տեղյակ եք, Գորիսից Կապան ճանապարհահատվածի 20 կիլոմետրը ամենաբարդն է, այդտեղ նաև տեղակայված են ռուսական սահմանապահ զորքերը, և եթե կոնֆլիկտային իրավիճակներ են լինում, խաղաղապահները փորձում են լուծել»,- ասաց նա։

Սասուն Միքայելյանն էլ նկատեց, որ ինքն ապրիլի 15-ին է եղել Սյունիքում, հետ գալիս մեքենայի անիվը վնասվել է, 2 ժամ կանգնել են, և որևէ սահմանապահի չեն տեսել այնտեղ, թուրքերն էլ 100 մետրի վրա են եղել։

Share