Շոու-բիզնես

Ես ճի՞շտ եմ հասկանում, որ ՀՀ զինված ուժերը այլևս ուժ չունեն. Ռուբեն Մխիթարյան

Ես ճի՞շտ եմ հասկանում, որ ՀՀ զինված ուժերը այլևս ուժ չունեն. Ռուբեն Մխիթարյան

Ռեժիսոր և պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես ճի՞շտ եմ հասկանում, որ գեն. շտաբը համաձայն է «իմքայլական» Անուշ Բեղլոյանի հետ, որ Հայաստանը 30 տարի բանակ չի ունեցել:

Ես ճի՞շտ եմ հասկանում, որ ՀՀ զինված ուժերը այլևս ուժ չունեն նույնիսկ իրենց երկրում իրենց պատիվը պաշտպանելու համար:

ruben mkhitaryan

Ես ճի՞շտ եմ հասկանում, որ գեներալի կոչում հիմա ստանում են նույնկերպ, ինչպես Հոլիվուդում սկսնակ դերասանուհիները ռեժիսորի մոտ դեր:

Ես ճի՞շտ եմ հասկանում, որ նորընծա գեներալիտետը ուղղակի հրշեջ կայանին կից թաթերական խմբակ է: Կլուբնիկը, մայկա-տռուսիկը ու բունկեռի մեջ Աննայի բարոյական աջակցությունը՝ ահա հենց սրանով էր Նիկոլը վերականգնում Ադրբեջանի հետ ռազմատեխնիկայի հավասարակշռությունը»:

Կիսվել էջում