Ազատ խոսք

Եղբոր միջոցով գումարներ լվացող գործիչը խոսում է կեղծ արժեքներից. Գոհար Աբաջյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

Եղբոր միջոցով գումարներ լվացող գործիչը խոսում է կեղծ արժեքներից. Գոհար Աբաջյանը՝ Սերժ Սարգսյանի մասին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը։

«Անկեղծ ասած կարծում էի Սերժ Սարգսյանի ուղերձի շուրջ արձագանքները չափազանցված էին և ձևավորվել էին նրա նկատմամբ բացասական վերաբերմունքի արդյունքում:Որոշեցի կարդալ:

Եվ ի՞նչ պարզվեց. 10 տարի երկիրը կառավարած գործիչը, ով նման անփառունակ կերպով լքեց իր պաշտոնը, ամիսներ անց այդպես էլ չվերաիմաստավորեց ոչինչ: Անհասկանալի պաթոսախեղդ բառերի խումբ, անվերջ կրկնվող «իսկական արժեք, շինծու արժեք, ավանդույթ» և այլ բառերի ու մտքերի շարք:

Իր կառավարության տարիներին պետության սեփականությունը կոպեկներով իր շրջապատին վաճառած գործիչը խոսում է պետության նկատմամբ պատասխանատվությունից:

Միջազգային ֆոնդերից Հյուսիս-հարավ ռազմավարական ճանապարհի կառուցման համար գումար վերցնող և այդ գումարը դիվանագետ եղբոր միջոցով լվացող գործիչը խոսում է կեղծ արժեքներից:

Քարոզչական և քաղաքական առասպելների հիմնադիր, մեդիադաշտը մենաշնորհով փեսուն հանձնած «աներ» գործիչը խոսում է հետագա սերունդներին արժեքներ փոխանցելուց:

Մի բանում միայն չի սխալվել. ժողովուրդը իմաստուն է»։

Կիսվել նյութով