Մամուլ

Եթե Քոչարյանի գործը ջուր է, ապա Սերժ Սարգսյանի գործն օդ է․ Աշոտյան

Եթե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը ջուր է, ապա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է։

Այսօր ՀՀԿ գրասենյակում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով Սարգսյանին մեղադրանք առաջադրելու փաստին։

«Անհամբեր կսպասենք պատմության դատին ու կտեսնենք՝ ում նկատմամբ հարուցված քրեական գործը կլինի կրակ և ում նկատմամբ հարուցված քրեական գործը կլինի հող: Ես վերահաստատում եմ, որ Սարգսյանի դեմ հարուցված քրգործը ոչ մի կերպ չի անդրադառնա ՀՀԿ–ի քաղաքականության վրա»,-ասաց նա։

Հիշեցնենք՝ Դեկտեմբերի 4-ին Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` յուրացնելու կամ վատնելու համար։

Կիսվել էջում