ՄամուլՏեսանյութ

«Եթե մահացողների անուններն անհատապես չեք ասում, ինչու՞ եք ողջերին այդպես ներկայացնում. դա ցավալի է և վիրավորական». Հուսիկ Արա

«Եթե մահացողների անուններն անհատապես չեք ասում, ինչու՞ եք ողջերին այդպես ներկայացնում. դա ցավալի է և վիրավորական». Հուսիկ Արա

168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց բանաստեղծ Հուսիկ Արայի կարծիքով՝ Հայաստանում այսօր չկա այն ուժը, որին ժողովուրդը վստահի և ասի՝ թող նրանք գան իշխանության:

«Արթուր Վանեցյանին էլ է ժողովուրդը նախկին համարում: Այսօր ես տարբեր մարդկանց հետ եմ շփվում և նրանց մեծ մասի համակրանքը դարձյալ Նիկոլ Փաշինյանի կողմն է:

Ճիշտ է՝ այս իրավիճակն իսկապես ահավոր է, մարդիկ ավելի վատ են ապրում, քան 2-3 ամիս առաջ, բայց այն պահն է՝ պետք է հասկանալ՝ ինչ անել, որպեսզի դուրս գանք այս վիճակից»:

Նրա տպավորությամբ՝ Հայաստանը ղեկավարվում է միանձնյա. «Իրենք մեծամասնություն են և կարողանում են ցանկացած որոշում ընդունել կամ բեկանել: Իհարկե, շատ թերություններ կան, բայց կարծում եմ՝ այսօր այդ պահը չէ, և պետք է հասկանանք՝ այս վիճակից ո՞նց ենք դուրս գալիս:

Ես մի այլ բանից եմ վախենում՝ եթե այսօր կառավարությունը հրաժարական տվեց, ես վախենում եմ, որ Հայաստանում քաոս լինի, սա է ամենասարսափելին:

Ժողովուրդը չի վստահելու նոր ուժերին, նորից իրեն խաբված է զգալու: Այս իրավիճակից ելքն այն է, որ առաջին հերթին՝ կարողանանք հաղթահարել կորոնավիրուսը: Այնպիսի իրավիճակ է, որ բոլոր քաղաքական ուժերը բարոյալքված են Հայաստանում»:

Առավել մանրամասն՝ 168TV-ի տեսանյութում

Կիսվել նյութով