Ժամանց

Ինչն են տղամարդիկ ատում ինտիմ կյանքում (18+)

Ինչն են տղամարդիկ ատում ինտիմ կյանքում (18+)

Կարծիք կա, որ ուժեղ սեռի ներկայացուցիչները միայն սեքսի մասին են մտածում, իսկ նրանց նախապատվությունները հնարավոր և իրական սահմաններից դուրս են: Սակայն դա ամենևին էլ այդպես չէ:

Ամերիկյան կայքերից մեկի անցկացրած հարցումների արդյունքները ցույց են տվել, թե տղամարդիկ ինտիմ հարցերում ինչն են ատում:

Նրանք ամենից շատ ատում են, երբ առավոտյան աշխատանքից առաջ լոգանք ընդունելիս կինը միանում է իրենց: Բանն այն է, որ դա միակ ժամն է, երբ տղամարդը սեքսի մասին չի մտածում, այլ ուղղակի պատրաստվում է աշխատանքի գնալ:

Երկրորդն այն է, երբ կինը տղամարդուն ակնարկում է, որ սեքս է ուզում, այնուհետև ստիպում է նրան հաճույք պատճառել: Իրականում, երբ կինն ասում է իր սեքսով զբաղվելու ցանկության մասին, տղամարդը ենթադրում է, որ նախաձեռնողը կինը կլինի:

Դրանից բացի տղամարդիկ չեն սիրում սեքսով զբաղվել հայելու առաջ, քանի որ այն ուշադրությունը շեղում է:

Կանայք կարծում են, որ մեծ քանակությամբ մանր կոճակներ արձակելը սեքսուալ է: Սակայն դա հակառակ ազդեցությունն է ունենում և զուգընկերոջը ստիպում է ձանձրանալ:

Եվ վերաջապես տղամարդիկ բարկանում են, երբ աշխատանքի գնալիս իրենց իրերի մեջ թողած ներքնաշոր կամ էրոտիկ խաղալիք են հայտնաբերում, որոնք հաճախ համադրվում են էրոտիկ հաղորդագրությամբ: Չնայած շատ հոգեբաններ կարծում են, որ սպասելու զգացողությունը գրգռում է տղամարդկանց, իրականում դա այդպես չէ:

Share