ԱշխարհՏեսանյութ

Եգիպտոսում գնացքները բախվել են իրար․ 32 մարդ զոհվել է (Տեսանյութ)

Եգիպտոսում գնացքները բախվել են իրար․ 32 մարդ զոհվել է (Տեսանյութ)

32 մարդ է զոհվել և առնվազն 66-ը՝ տուժել մարտի 26-ին Եգիպտոսի հարավում երկու մարդատար գնացքների բախման հետևանքով: Այս տվյալները հայտնում է հանրապետության առողջապահության նախարարությունը՝ տեղեկացնում է TASS-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Կահիրեից դեպի հարարվ՝ Սոհագի նահանգում: Բախման հետևանքով երեք վագոն շրջվել է: Առողջապահության նախարարության տվյալներով՝ պատահարի վայր է ուղարկվել շտապ օգնության 36 ավտոմեքենա, որոնք տուժածներին տանում են մերձակա հիվանդանոցներ:

gnacqneri

Եգիպտուսի գլխավոր դատախազությունը կարգադրել է սկսել աղետի հետաքննություն, իսկ տրանսպորտի նախարար Քամել ալ Վազիրը՝ ձերբակալել երկու գնացքների մեքենավարներին։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում