ԺամանցՄամուլ

«Դուխով» տատուները ջնջու՞մ են

«Դուխով» տատուները ջնջու՞մ են

Hraparak.am-ը գրում է․ Հեղափոխության օրերին շատ մոդայիկ էին «Դուխով» գրություններով կամ Նիկոլի «Դուխով» կեպկային դիմանկարով տատուները, պատերազմի ժամանակ՝ «Հաղթելու ենք»։

Տատու սրահի մի աշխատակից պատմեց, որ ոմանք գալիս ու ջնջել են տալիս հեղափոխական էյֆորիայի ժամանակ արած տատուները։ Զանգահարեցինք Երևան քաղաքում ամենահայտնի սրահներից մեկի՝ «Տատու Արտ քլաբ» դաջվածքի սրահի տնօրեն Գագիկ Մկրտչյանին։

duxov tatu

Վերջինս ասաց․ «Ես մեր սրահում չեմ արել Նիկոլ Փաշինյան։ Ես արել եմ՝ Մոնթե, եթե ինչ-որ մեկը խառնում է Մոնթեին Նիկոլ Փաշինյանի հետ․․․ զուտ նմանության առումով․․․․ Այո, էն ժամանակ  «դուխով» արել են»։

Իսկ «դուխով» գրությունները ջնջու՞մ են։ «Դեռ ոչ»,-ասաց նա։

Կիսվել էջում