Մամուլ

Բախվել են տրակտորը և «Լադան». 11-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

Բախվել են տրակտորը և «Լադան». 11-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ մարտի 7-ին, ավտոմեքենայի և տրակտորի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 19։30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 4-րդ փողոցում բախվել են Քաղսի գյուղի բնակիչ՝ 35-ամյա Մերուժան Ենոքյանի վարած GSB մակնիշի տրակտորն ու Հրազդան քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Արամ Խաչատրյանի վարած ՎԱԶ 21144 մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Խաչատրյանն ու նրա ուղևոր՝ 11-ամյա Գուրգեն Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

vtar vaz 21

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Կիսվել նյութով