Մամուլ

Դուբայում գողացել են հայտնի գործարար «ՍԱՍ-ի Արտակ»-ի անվտանգության պետի դրամապանակը, որում եղել է խոշոր չափի գումար

Դուբայում գողացել են հայտնի գործարար «ՍԱՍ-ի Արտակ»-ի անվտանգության պետի դրամապանակը, որում եղել է խոշոր չափի գումար

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Արաբական Միացյալ էմիրությունների  Դուբայ քաղաքում թալանել են հայտնի գործարար, «ՍԱՍ Գրուպ»-ի սեփականատեր Արտակ Սարգսյանի ՍՊԸ-ի անվտանգության պետ Արսեն Կարապետյանին:

sasi artak

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանից հափշտակել են դրամապանակը, որի մեջ  եղել է մոտ 10 հազար ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի,  խոշոր չափի ՀՀ դրամ և Երևանում հայտնի բենզալցակայաններից մեկի լիցքավորման համար եղած մոտ 400 լիտրի բենզինի կտրոն:

Կիսվել էջում