ԱշխարհՄամուլ

Դմիտրի Պեսկովը` Արմեն Գրիգորյանի հայտարարությունների մասին

Դմիտրի Պեսկովը` Արմեն Գրիգորյանի հայտարարությունների մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունները սադրիչ է համարում։

«Նման հայտարարությունները կարելի է համարել սադրիչ։ Դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Ռուս պաշտոնյաներից ոչ ոք դա չի ասել և որեւէ մեկի միջոցով դա չի ներկայացրել հայկական կողմին»,- News.am-ի խնդրանքին ի պատասխան ասել է Պեսկովը։

Նշենք, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, որ երկրի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը Հայաստանին ստիպում է իր ինքնիշխան տարածքով միջանցք տրամադրել Ադրբեջանին, ինչպես նաև միանալ միութենական պետությանը, հայտնել էր «Ազատությունը»։

Share