ՄամուլՏեսանյութ

Դեպքից առաջ՝ ժամը 21:30-ին, զորամասի հրամանատարի տեղակալը գնացել է դիրքեր. ինչ է պատմում սպանված զինվորների հրամանատարը (Տեսանյութ)

Դեպքից առաջ՝ ժամը 21:30-ին, զորամասի հրամանատարի տեղակալը գնացել է դիրքեր. ինչ է պատմում սպանված զինվորների հրամանատարը (Տեսանյութ)

ArmLur.am-ը բացառիկ հարցազրույց է անցկացրել այսօր մահացած հայտնաբերված զինվորների հրամանատար Արայիկ Մինասյանի հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ իրավապահ մարմիններն այս պահի դրությամբ քննություն են իրականացնում հայտնաբերված երեք զինվորների դիերի դեպքի մասով: Այս պահի դրությամբ պարզվել է շատ կարևոր մեկ հանգամանք, ինչն իրավապահներին այս պահին ենթադրել է տալիս, որ զինվորներն իրար են կրակել, կամ նրանց մեկ այլ զինվոր է կրակել ու փախուստի դիմել:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեք զինվորներին գտել են դոմիկում, սակայն ուշագրավն այն է, որ զինվորներից մի փոքր հեռու գտնվել է հերթափոխ իրականացնող մեկ այլ ժամկետային զինծառայող, ով ողջ է և որևէ վնասվածք չունի:

մարտական դիրքեր

Ավելին՝ իրավապահները հարցաքննել են նրան: Վերջինս ասել է, որ որևէ կրակոցի ձայն չի լսել: Ստացվում է, եթե հակառակորդը ներխուժած լիներ, ապա հեորթափոխի զինվորը ևս վնասվածք ստացած կլիներ կամ կենդանի չէր լինի, ուստի այս հանգամանքը ենթադրել է տալիս, որ զինվորների միջև է միջադեպ եղել:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով