Մամուլ

Դավիթաշենի կամրջի սկզբնամասում բախվել են պարեկների ավտոմեքենան ու Toyota Corolla-ն, կա վիրավոր

Դավիթաշենի կամրջի սկզբնամասում բախվել են պարեկների ավտոմեքենան ու Toyota Corolla-ն, կա վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանից դեպի Արաբկիր վարչական շրջան՝ Դավիթաշենի կամրջի սկզբնամասում բախվել են Toyota Corolla մակնիշի և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողական Skoda Octavia մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Նարիրի» բժշկական կենտրոն։

avtovtar parekner

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

parekayin meqena avtovtar

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հետաքննիչի գլխավորությամբ։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և հիվանդանոց տեղափոխված քաղաքացու ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարեկային ծառայության ավտոմեքենան՝ լուսաձայնային ազդանշանները միացրած, դեպքի վայր մեկնելիս է եղել, երբ տեղի է ունեցել վթարը։

Կիսվել էջում