Մամուլ

Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդն ու ֆուտբոլային ակումբի նախագահը կալանավորվեցին

Կրթության, գիտության մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդը և «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր նախագահ Հրաչ Քանանյանը կալանավորվել են։ Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։

«Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել, և նրանց խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- հայտնեցին ԱԱԾ-ից:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը նշված անձանց բերման էր ենթարկել դեկտեմբերի 4-ին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով։

Կիսվել էջում