Մամուլ

Գործում եղած որոշակի ձայնագրություններ են ոչնչացվել. վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի հայր

Գործում եղած որոշակի ձայնագրություններ են ոչնչացվել. վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի հայր

News.am-ը գրում է․ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդին չկալանավորեց, քանի որ որովհետեւ նա վարչապետին ուղեկցող ավտոշարասյան վարորդն էր։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Սոնա Մնացականյանի հայրը՝ Մնացական Մնացականյանը:

Նրա խոսքով ՝ գործում առկա որոշակի ձայնագրություններ են ոչնչացվել. «Ի՞նչ է ստացվում, որ կա դասակարգում մահվան ելքով վրաերթի դեպքում հասարակ «Գազել»–ի վարորդի ու վարչապետին ուղեկցող ավտոշարասյան վարորդի միջեւ:

sona mnatsaakanyan

Ամենաբարձր մակարդակով քարոզում են՝ ոստիկանը ծառայում է ժողովրդին, օրենքը հավասար է բոլորի համար, դատավորներին որեւէ գործով չեն հրահանգում, ստացվում է, որ դա ընդամենը միֆ է ու փուչիկ»։

Մնացական Մնացականյանը նշեց, որ ստացել է փորձաքննության նախնական եզրակացությունը, ըստ որի, վարորդը գերազանցել է թույլատրելի արագությունը. «Հարվածի պահին նրա մեքենայի արագությունը կազմել է առնվազն 108,7 կմ ժամ արագություն:

Դե պատկերացրեք՝ որքան է եղել արագությունը խաչմերուկ մտնելու պահին: Մինչդեռ, ըստ գործող կանոնակարգի՝ տվյալ ավտոշարասյան թույլատրելի առավելագույն արագությունը նշված տարածքում 100 կմ ժամ է, այն էլ՝ միայն բացառիկ դեպքերում»։

Կիսվել նյութով