ՄամուլՏեսանյութ

Գորիսում Mercedes G500-ով վթարի է ենթարկվել գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանի հայրը

Գորիսում Mercedes G500-ով վթարի է ենթարկվել գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանի հայրը

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 22։00-ի սահմաններում Գորիս քաղաքի Սյունիքի և Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 81-ամյա Էմիլ Բուդաղյանի վարած Mercedes G500 մակնիշի 444 OQ 44 համարանիշի և 25-ամյա Հարություն Գրիգորյանի վարած Opel Astra մակնիշի 10 MN 066 համարանիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Յաշիկը» կողաշրջվել է, վարորդ Է․ Բուդաղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Է․ Բուդաղյանը ՀՀ զինված ուժերի գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանի հայրն է։

Գեներալ-մայորը 2013 թվականին ծանր վիրավորվել էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գորիսյան առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպ ժամանակ։

Կիսվել նյութով