ՄամուլՏեսանյութ

Գյումրիում գնդապետի կնոջը վրաերթի ենթարկած թուրք վարորդը ձերբակալվել է

Գյումրիում կնոջը՝ մահվան ելքով վրաերթի ենթարկելու գործով թուրք վարորդը ձերբակալվել է։ Այս մասին հայտնել է ՔԿ-ն։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ ազգությամբ թուրք վարորդը Գյումրիում վրաերթի է ենթարկել հայ կնոջ։

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին՝ ժամը 17։50-ի սահմաններում, Գյումրիում՝ Գարեգին Նժդեհ և Մհեր Մկրտչյան փողոցների խաչմերուկում։

«Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Սակայն կնոջ կյանքը փրկել չի հաջողվել․ ստացած վնասվածքներն անհամատեղելի են եղել կյանքի հետ։ Նա մահացել է՝ գիտակցության չգալով։

Բեռնատարի վարորդը Թուրքիայի Հանրապետության քաղաքացի է, իսկ մահացածը Գյումրիի բնակիչ, 77-ամյա Ռուզաննա Սարգսյանն է։

Նա ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Շիրակ Հակոբյանի՝ մարզում հայտնի Շիրակ Երեմիչի կինն է։

ՀՀ ՆԳՆ-ից հայտնել են, որ կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մեկ անձ ձերբակալվել է։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում